Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Հայաստանը` ժողովրդագրական աղետի առջև

Հայաստանը` ժողովրդագրական աղետի առջև
26.05.2013 | 17:19

Ըստ lurer.com լրատվական կայքի հարցման՝ 7880 հարցվածների 74 տոկոսը պատրաստ է արտագաղթել Հայաստանից: Այսինքն`5820 մարդ եթե այս պահին չի պատրաստվում, ապա գոնե դեմ չէ երբևէ է հեռանալ երկրից:

Սա իսկապես աղետալի թիվ է: Ինչ խոսք, արտագաղթի երևույթը միայն Հայաստանին չէ հատուկ, բայց մյուս երկրները ժողովրդագրական այնպիսի խնդիրներ չունեն, ինչպիսիք մենք: Հայաստանում բնակչության իրական պատկերը Երևանով հնարավոր չէ որոշել, ու եթե քթներս մայրաքաղաքից դուրս հանենք, շրջաններում, գյուղական վայրերում կբախվենք ծերացող հասարակության փաստին: Հայաստանը ծերանում է ամեն Աստծո օր, բայց այլ երկրների ծերացող հասարակություններին ակամա մատակարարում է թարմ ու երիտասարդ արյունով: Գաղտնիք չէ, որ բոլոր երկրներն էլ ներգաղթողների մեջ առաջնությունը տալիս են երիտասարդ ընտանիքներին` մինչև 35-40 տարեկաններին: Եթե այս տեմպերով առաջ գնանք, շուտով ժողովրդագրական աղետի առջև ենք կանգնելու:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 989

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ